հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Հայ-կիպրական հարաբերությունները խորանում են, Դուք հսկայական ներդրում ունեք դրանում. Փաշինյանը շնորհավորել է Կիպրոսի նորընտիր նախագահին

Հայ-կիպրական հարաբերությունները խորանում են, Դուք հսկայական ներդրում ունեք դրանում. Փաշինյանը շնորհավորել է Կիպրոսի նորընտիր նախագահին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոս Քրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

«Հարգելի Նիկոս Քրիստոդուլիդես, ցանկանում եմ իմ ջերմագին շնորհավորանքները հղել Ձեզ Կիպրոսի Հանրապետության 8-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

Հայաստան-Կիպրոս հարաբերությունները խորանում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով, և Դուք մեծ ներդրում ունեք այդ գործում»,-ասվում է Փաշինյանի թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Քրիստոդուլիդիսը հաղթել է Կիպրոսի նախագահական ընտրություններում: Քվեաթերթիկների 99,5%-ը մշակելուց հետո Խրիստոդուլիդիսը ստացել է ձայների 51,9%-ի աջակցությունը, իսկ նրա մրցակից Անդրեաս Մավրոյանիսը` 48,1%-ը։ Վերջինս արդեն ընդունել է իր պարտությունը։

  • Կիսվել: