երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը պետք է տա հրաժարական, և լինեն արտահերթ ընտրություններ. Արման Աբովյան

Նիկոլ Փաշինյանը պետք է տա հրաժարական, և լինեն արտահերթ ընտրություններ. Արման Աբովյան

Նիկոլ Փաշինյանը պետք է տա հրաժարական, և լինեն արտահերթ ընտրություններ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե փակ փողոցները խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, Աբովյանն ասաց.

«Ինչու չեն խոսում Շուռնուխում ՀՀ քաղաքացիների ոտնահարված իարվունքների մասին, ինչու չեն խոսում, որ ՀՀ քաղաքացին Գորիսով գնում է, մեր հողի վրա տեսնում է զենքով թուրք կամ ադրբեջանցի»։

Աբովյանը համոզված է՝ իշխանությունը վախենում է, թե ինչից՝ չի մանրամասնում։

Աբովյանը նաև հայտարարեց, որ Գագիկ Ծառուկայնը ասել է՝ վարչապետի հրաժարական, ապա արտահերթ ընտրություններ, ոչ մի դեպքում, ըստ Աբովանի, փողոցային պայքարը չի նահանջելու, քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացել։

Հարցին՝ արդյո՞ք ԲՀԿ-ն համաձայն է Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում արտահերթ ընտրություններին, վերջինս չհստակեցրեց․

«Հայրենիքի փրկության շարժումը հավաքվել է մի գաղափարի շուրջ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում, դրանից հետո պետք է լինեն ընտրություններ, յուրաքանչյուր ուժ իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, փրկության շարժման հիմնական գործառույթն այն էր, որ իշխանությունը եկել է այն մտքին, որ առանց արտահերթ ընտրությունների իրավիճակն ավելի է լարվում»։

  • Կիսվել: