շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Արցախի ԱԱԾ ղեկավարի դստեր հարսանիքին

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Արցախի ԱԱԾ ղեկավարի դստեր հարսանիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, լրատվամիջոցների տեղեկություններով,  այս պահին Ֆլորենս ռեստորանում մասնակցում են Արցախի ԱԱԾ ղեկավար Կամո Աղաջանյանի  դստեր հարսանիքին։

Միջոցառմանը ներկա են նաև Արցախի գործող ու նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը։

Ըստ հավաստի տեղեկությունների, հարսանիքին հրավիրվածների թիվը չի անցնում 60-ը՝ որքան որ թույլատրվում է  պարետի համապատասխան որոշմամբ։

  • Կիսվել: