ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ընդդիմադիրների հետ

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ընդդիմադիրների հետ

Hraparak.am-ի տեղեկություններով վաղը՝ հոկտեմբերի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի արտախորհրդարանական ընդդիմության հետ, ավելի ճիշտ՝ մի քանի կուսակցության ի դեմս ՀԱԿ-ի, Հանրապետականի, Արամ Զավենիչի Հանրապետության, նորասռեղծ Քո-ի ու Հհայ հեղափոխական դաշնակցության:

Հանդիպման նպատակը  Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը քննարկելն է: Նույն օրակարգով Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Զոհրապ Մնացկանյանն այսօր 
 Ազգային ժողովում հանդիպում են ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ:

  • Կիսվել: