հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գուրգեն Արսենյանի հետ․ խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում են

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գուրգեն Արսենյանի հետ․ խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները:

 

  • Կիսվել: