կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը գործում է պահի ազդեցության տակ և բնազդով․ նրա միակ նպատակն իր իշխանությունը պահպանելն է․ Արթուր Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը գործում է պահի ազդեցության տակ և բնազդով․ նրա միակ նպատակն իր իշխանությունը պահպանելն է․ Արթուր Վանեցյան

Հասարակության մեջ բաժանարար գծեր մտցնելը հիմնական գործիքն է, որով Նիկոլ Փաշինյանը կարողանում է պահպանել իր իշխանությունը։ Այս մասին այսօր րագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Հասարակությանը բաժանել են «սևերի», «սպիտակների», հակառակորդների, յուրայինների, ռուսամետների, արևմտամետների և այլ այսպիսի բաժանումներ, որոնցով կարողանում են կառավարել ժողովրդին և պահպանել իրենց իշխանությունը»,- ասաց Վանեցյանը՝ հավելելով՝ Նիկոլ Փաշինյանը գործում է բնազդով։ 

«Նիկոլ Փաշինյանը գործում է պահի ազդեցության տակ, գործում է բնազդով՝ պահպանել իր իշխանությունը։ Վերջ, ուրիշ որևէ նպատակ այս իշխանությունը չունի»,- նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Արթուր Վանեցյանը Հայաստանում ու Արցախում ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ամենակարևոր քայլը մատնանշեց՝ միասնություն։

«Բոլոր ուժերը, բոլոր քաղաքացիները պետք է կարողանան միավորվել այս գաղափարի շուրջ, որ կարողանանք դուրս գալ ստեղծված ծանր վիճակից»,- ասաց նա։

  • Կիսվել: