երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես կգա ծրագրային ելույթով (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես կգա ծրագրային ելույթով (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ժամը 20:00, Հանրապետության հրապարակում հանդես կգա ծրագրային ելույթով։ Այս մասին ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

«Ես հանդես կգամ ծրագրային ելույթով, կխոսեմ մեր անելիքների մասին, և ամենակարևորը՝ այսօրվա իրադարձությունը, սակայն, պետք է դառնա ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը Հանրապետության հրապարակում և արձանագրումը քաղաքացիական կամքի, միասնականության ՀՀ-ում, որով մենք պիտի աներկբա և աներեր արձանագրենք, որ ՀՀ-ում ապագա կա, որ ՀՀ-ում կա ապագա, և ժողովուրդը միանշանակ և աներկբա հաղթելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որը տեղի է ունենալու կիրակի օրը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

 

  • Կիսվել: