երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Նիկոլ Փաշինյանի խոսքը կեղծել են տեխնիկական միջոցների գործադրմամբ. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Նիկոլ Փաշինյանի խոսքը կեղծել են տեխնիկական միջոցների գործադրմամբ. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձներից մեկն օգտագործում են՝ Ֆեյսբուքում կեղծ գովազդային արշավ կազմակերպելու նպատակով։ Այս մասին հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ֆեյսբուքյան էջը:

՛՛Նիկոլ Փաշինյանի խոսքը կեղծել են տեխնիկական միջոցների գործադրմամբ։
Նշված կեղծ տեսանյութում հնչող բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։

Վարչապետի կողմից նման հայտարարություն չի եղել:

Ֆեյսբուքյան էջը, որ տեղադրել է տեսանյութը, կառավարվում է Վիետնամից, Բանգլադեշից, Ֆիլիպիններից ու Վենեսուելայից։

Այս ինֆորմացիան երևում է էջի վերաբերյալ Ֆեյսբուքի տված թափանցիկության մասին բաժնից։

Հորդորում ենք այդ տեսանյութին կից հղումներով որևէ բանկային, անձնական տվյալներ չփոխանցել, այլապես հնարավոր է կրեք ֆինանսական կորուստներ կամ կորցնել հասանելիությունը ձեր օգտահաշիվներին՛՛,-ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: