կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյան, դու իմ անձնական թշնամին ես․ այս շարժումն ունի մի հովանավոր՝ ՀՀ քաղաքացին․ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյան, դու իմ անձնական թշնամին ես․ այս շարժումն ունի մի հովանավոր՝ ՀՀ քաղաքացին․ Մամիջանյան

«Նիկոլ  Փաշինյանը ձախողել է մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը, հանձնել է Արցախը, այնպես է արել, որ մենք մենակ մնանք թուրքի ու ադրբեջանցու դիմաց, քանդել է մեր բանակը, մեր փառապանծ գեներալներին նստացրել է բերդեր ու այդքանից հետո համարձակվում է ասել, որ այստեղ կանգնած հայերնասերները մեր երկրի անկախությանը վնասելու են»,- հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին արձագանքելով՝ ասաց Ազգային կոմիտեի անդամ Հայկ Մամիջանյանը։

Նա հատուկ ընդգծեց՝ այս շարժումն ունի մի հովանավոր՝ ՀՀ քաղաքացին։

«Ուրեմն  լսիր ուշադիր, մեր շարժումն ունի մի հովանավոր, այդ հովանավորը հայրենասեր հայն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ու ցանկացած մարդ, ով կասկածի տակ կդնի Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, իմ անձնական թշնամին է։ Նիկոլ Փաշինյան, դու իմ անձնական թշնամին ես»,- հայտարարեց Ազգային կոմիտեի անդամ Հայկ Մամիջանյանը։

  • Կիսվել: