երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Նիկոլ, հեռացի՛ր»․ Գյումրիում բողոքի ակցիան գլխավորում են մտավորականները

«Նիկոլ, հեռացի՛ր»․ Գյումրիում բողոքի ակցիան գլխավորում են մտավորականները

Մի խումբ գյումրեցիներ հավաքվել են, իրազեկման երթ են իրականացնում, հրավիրում են բոլորին՝ միանալու իրենց, հայտնում է «Հրապարակ»-ը։

Հավաքվածներն ասել են, որ հիմնական օրախնդիրը Արցախն է, արցախահայությունը, այնտեղ տիրող օրհասական վիճակը։

Ուշագրավ է, որ բողոքի ակցիան գլխավորում են գյումրեցի մտավորականները, դասախոսներն ու մանկավարժները: Նախ Վարդանանց հրապարակում են ելույթներ ունեցել, որին հաջորդել է քայլերթը քաղաքի փողոցներով:

Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Միացի՛ր», «Նիկոլ, հեռացի՛ր»:

  • Կիսվել: