կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Նիկո՛լ, մի բարդացրու վիճակդ. Սաղաթելյան

Նիկո՛լ, մի բարդացրու վիճակդ. Սաղաթելյան

Քաղաքացիական հագուստով մի քանի խուժաններ երեքշաբթի հարձակվել են ՛՛Դիմադրության շարժման՛՛ աջակիցների վրա, որոնք Երևանում անցկացրել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։ Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

՛՛Մի քանի հոգի՝ քաղաքացիական հագուստով խուժաններ, հարձակվել են մեր քաղաքացիների վրա։ Ոստիկանությունն այնքան չի հերիքում, որ Նիկոլն իրենց է ուղարկում։ Նիկո՛լ, մի բարդացրու վիճակդ՛՛,-նշեց Սաղաթելյանը:

Նա նաեւ հավելեց. ՛՛Իշխանությունը ժողովրդինն է, եւ մենք ենք որոշում՝ որ հրապարակը բացենք, որը փակենք։ Մեկ բան շատ խորհրդանշական եղավ․ իրենց սայլակներով փողոց փակեցին 44-օրյա պատերազմում հաշմված տղաները։ Սա շատ հստակ ուղերձ էր։ Մենք այսօր եղանք նաեւ ԵՊՀ-ում։ Լսարանները 90 %-ով դատարկ էին։ Լսարանները, որտեղ մտնում էինք, գրված էր՝ ՛՛Առանց Նիկոլ Հայաստան՛՛, ՛՛Զարթնիր, լաո...՛՛։

 

  • Կիսվել: