հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նիգերիայում հայտնաբերել են կորոնավիրուսի ևս մեկ տարբերակ

Նիգերիայում հայտնաբերել են կորոնավիրուսի ևս մեկ տարբերակ

Գիտնականները SARS-CoV-2 կորոնավիրուսի ևս մեկ տարբերակ են հայտնաբերել. այս անգամ նոր հիմնամանրԷն հայտնաբերվել է Նիգերիայում: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով Աֆրիկյան միության հիվանդությունների հսկողության և կանխարգելման կենտրոնների տնօրեն Ջոն Նկենգասոնգին:

 

Նա նշել է, որ այդ տարբերակը տարբերվում է ինչպես «սովորական կորոնավիրուսից, որը հայտնաբերվել է 2020 թվականի սկզբին, այնպես էլ նրա նոր տարատեսակներից, որոնք հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

Նկենգասոնգը հավելել է, որ կորոնավիրուսի այդ հիմնամանրԷն՝ P681H-ը, ի տարբերություն հարավաֆրիկյանի և բրիտանականի, ավելի վարակիչ չէ:

 

Սակայն, վստահության համար հարկավոր է, որ գիտնականները հետազոտությունները շարունակեն, նշել Է նա: Ավելի վաղ Մեծ Բրիտանիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը հաղորդել Էին SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ տարատեսակների հայտնաբերման մասին: Այդ պատճառով աշխարհի բազմաթիվ երկրներ դադարեցրել են ուղևորային հաղորդակցությունն այդ երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանը:

  • Կիսվել: