ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՆԳ նախարարն ԱԺ ամբիոնից նախ ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն՝ ասելով Լեռնային Ղարաբաղ

ՆԳ նախարարն ԱԺ ամբիոնից նախ ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն՝ ասելով Լեռնային Ղարաբաղ

«Մենք տեղեկություններ ունենք, որ Արցախի Հանրապետությունից... ըըը... Լեռնային Ղարաբաղից  զենք-զինամթերք է  մուտք գործել Հայաստան»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Նա նշեց, որ ունեն դեպքեր, երբ մարդիկ բերում են, կամավոր հանձնում են. 

«Մոտ երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ և 2 միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները»։

Ղազարյանն ասաց, որ ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ` բացատրական աշխատանքներ կատարելու և մարդկանց կոչ անելու՝ անօրինական զենքերը բերեն ու հանձնեն։

  • Կիսվել: