հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Նեթանյահուն ցանկանում է, որ երկիրը 10 տարվա ընթացքում աստիճանաբար դադարեցնի ԱՄՆ ռազմական աջակցությունը. INTERFAX

Նեթանյահուն ցանկանում է, որ երկիրը 10 տարվա ընթացքում աստիճանաբար դադարեցնի ԱՄՆ ռազմական աջակցությունը. INTERFAX

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ իր երկիրը պետք է աստիճանաբար դադարեցնի ԱՄՆ ռազմական օգնությունը հաջորդ 10 տարվա ընթացքում, հայտնում է INTERFAX-ը։

«Ես ուզում եմ ամերիկյան ֆինանսական աջակցությունը՝ մեր ռազմական համագործակցության ֆինանսական բաղադրիչը, զրոյի հասցնել։ Մենք տարեկան ստանում ենք 3,8 միլիարդ դոլար, և կարծում եմ ժամանակն է՝ այն աստիճանաբար դադարեցնելու»,- ասել է Նեթանյահուն CBS News-ի հետ հարցազրույցում։ Նեթանյահուն նշել է, որ ցանկանում է դա «սկսել հիմա», չի ցանկանում «սպասել հաջորդ Կոնգրեսին»:

Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը տասնամյակներ շարունակ ստացել է թե՛ Դեմոկրատական, թե՛ Հանրապետական ​​կուսակցությունների կոնսենսուսային հավանությունը։

CBS-ի տվյալներով՝ Նեթանյահուն «հիանալի տեղյակ է Իսրայելին տրամադրվող աջակցության նվազման մասին», որն արձանագրել են հասարակական կարծիքի ամերիկյան վերջին հարցումները:

  • Կիսվել: