ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ներկայացուցիչների պալատի և Սենատի գործընկներին առաջարկել ենք Հայաստանին աջակցող որոշակի ակտի ընդունում. Լիլիթ Մակունց

Ներկայացուցիչների պալատի և Սենատի գործընկներին առաջարկել ենք Հայաստանին աջակցող որոշակի ակտի ընդունում. Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով ԱՄՆ կատարած այցի արդյունքները՝ նշեց, որ իրենց այցի նպատակը Միացյալ նահանգներ ոչ միայն ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում գործընկերների հետ հանդիպումն էր, այլև նրանց հետ ուղիղ կապ հաստատելը։

Նրա խոսքով՝ հայ-ամերիկյան բարեկամական խմբի հանդիպումների ձևաչափը եղել է ոչ միայն կոնգրեսականների ֆորմատով, այլև ներառել է առանձին փորձագետների հետ հանդիպում։ «Հիմնական շեշտադրումն այն էր, թե ինչպես են պատրաստվում ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնել երկկողմ  հարաբերություններն ու համագործակցությունը։ Առաջարկվել է թե՛ հայկական հանձնախմբի, թե՛ մյուս կառույցների հետ ունենալ հուշագրի տեսքով որոշակի համագործակցություն՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի կանխարգելման ուղղություններով»,- նշեց խմբակցության քարտուղարը։

Մակունցը ասաց նաև, որ  Ներկայացուցիչների պալատի և Սենատի գործընկներին առաջարկել են Հայաստանին աջակցող որոշակի ակտի ընդունում, իսկ գաղափարն այն է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգները խորհրդարանական հարթակում ունենան նշված ուղղություններով ամրապնդում ակտի տեսքով. «Այս ամենը ենթադրում է երկկողմանի որոշակի պարտավորություններ։ Մենք պատրաստվում են՝ այս առաջարկները գրավոր նեկայացնել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին»։  

 

  • Կիսվել: