շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նավթի էմբարգոն ներառված չի եղել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների  փաթեթում

Նավթի էմբարգոն ներառված չի եղել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում

Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն ներառված չէ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթում, որը քննարկվում է, սակայն ԵՄ ԱԳ նախարարներն այն կքննարկեն ապրիլի 11-ին։ Այս մասին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Նավթի էմբարգոն չի մտնում ներկայիս պատժամիջոցների փաթեթի մեջ, սակայն նախարարները դա կքննարկեն երկուշաբթի օրը»,- ասել է Բորելը՝ նշելով, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա։

«Շուտ թե ուշ դա տեղի կունենա։ Հուսամ՝ շուտ», - հավելել է Բորելը:

Նախօրեին դիվանագետը հայտարարել էր, որ Ուկրաինա ներխուժումից ի վեր ԵՄ-ն Ռուսաստանին 35 մլրդ եվրո է վճարել էներգակիրների համար, մինչդեռ Ուկրաինային ընդամենը 1 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել:

  • Կիսվել: