երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը «պատմական» է անվանել Ստոլտենբերգի այցն Ադրբեջան, Վրաստան և Հայաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը «պատմական» է անվանել Ստոլտենբերգի այցն Ադրբեջան, Վրաստան և Հայաստան

Հաճելի է վերադառնալ Կովկաս՝ այս անգամ ուղեկցելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած նրա պատմական այցի ժամանակ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Կքննարկվեն երկկողմ համագործակցությունը, աջակցությունն Ուկրաինային և տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը»,-նշել է նա:

  • Կիսվել: