հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նախկիններն ասում էին՝ մենք ենք կռվել ու հաղթել, դուք ասում եք հեղափոխություն ենք արել․․․

Նախկիններն ասում էին՝ մենք ենք կռվել ու հաղթել, դուք ասում եք հեղափոխություն ենք արել․․․

ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը գրում է․

 

«Սիրելի գործընկերներ, կանգ առեք։
Ես երբեք ձեզ չեմ համեմատել նախկինի հետ։ Վախեցել եմ, այո, կրկնություններից վախեցել եմ։
Ես այն ժամանակ էլ գունավոր ակնոցով չեմ նայել կատարվողին։ Չեմ վախեցել իմ ճանապարհից հետ շպրտվելուց։ Ոչինչ ինձ համար իմ երկրից թանկ չէ։ Չի եղել ու չի լինելու...ՈՉԻՆՉ...
Բայց տեսնում եմ մի նմանություն, ու սիրտս կտոր-կտոր է լինում։
Նախկիններն ասում էին. մենք ենք կռվել ու հաղթել, ուրեմն՝ մենք ենք այս երկրի տերը։ Դուք ասում եք՝ հեղափոխություն ենք արել, ուրեմն բոլորդ լռեք...
Սիրելի, շա՜տ սիրելի գործընկերներ, այո, դուք քայլքով հեղափոխություն իրականացրիք։ Բայց ձեր բռնած այս ուղում հարկ է, որ կանգ առնեք...
Մտածեք...Եկեք միասին մտածենք...
Այո, անցյալը մարաղ մտած սպասում է ձեր, մեր, մեր պետության ձախողումներին, սպասում է՝ ՉԱՐԱԽՆԴԱԼՈՒ...
Պետք չէ ձեռնոց նետել խոսքի ազատությանը, մեր լուսավոր ապագային։ Բոլոր պաշտոնները ժամանակավոր են։ Հավերժ պետք է լինի ՀԱՅԱՍՏԱՆԸ...
Հանուն մեր երկրի ներքին և արտաքին անվտանգության՝ մտածեք իմ ասածների մասին։
Աստվածաշունչը հրաշալի շատ խոսքեր ունի։ Ինքներդ ընտրեք դրանցից մեկն ու ...Ես ընտրել եմ
Խաղաղություն ամենեցուս...
Ու ավելացնում եմ. կեցցե Հայաստանի Հանրապետությունը...»։

  • Կիսվել: