ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախկին վարչապետների` Քոչարյանի համար երաշխավորության մասին միջնորդությունը կներկայացվի այս ամսվա մեջ. փաստաբան

Նախկին վարչապետների` Քոչարյանի համար երաշխավորության մասին միջնորդությունը կներկայացվի այս ամսվա մեջ. փաստաբան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանն ասաց, որ ՀՀ նախկին վարչապետների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորության մասին միջնորդությունը կներկայացվի շուտով:

Նրա խոսքով՝ միջնորդությունը կներկայացվի, ամենայն հավանականությամբ, այս ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստ են անձնական երաշխավորություններ տալ` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու ու նրան կալանքից ազատելու համար:

  • Կիսվել: