շաբաթ, սեպտեմբեր 19
19 / 9 / 2026
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Սյունիքի մարզ ամենամյա այցի շրջանակում, այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ։ Այս մասին հայտնում է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական էջը։

Ռուս դիվանագետին ուղեկցել են Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան, «Ռուսական արտահանման կենտրոն» ԲԲԸ ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ենոքյանն ու Երևանում «Ռուսական տան» ղեկավարի տեղակալ Աննա Կուրբատովան։

Կոմբինատների ղեկավարությունը ռուսական պատվիրակությանը ներկայացրել է արտադրական գործընթացների ընթացիկ արդիականացումը։ Առանցքային շեշտը դրված է արտադրողականության ավելացման և տեխնոլոգիաների էկոլոգիական անվտանգության բարձրացման վրա։

Ձեռնարկությունների ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Սյունիքի մարզի սոցիալական ոլորտի զարգացմանն ուղղված իրենց ծրագրերին։

  • Կիսվել: