շաբաթ, սեպտեմբեր 19
19 / 9 / 2026
Հայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայում

Հայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայում

Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
 
Սեպտեմբերի 16-27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող օլիմպիադայի 3-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ:
 
Հաղթանակ են տարել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։
Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ:
Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Մանուէլ Պետրոսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
4-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Արգենտինայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Ղազախստանի հավաքականի հետ:

  • Կիսվել: