ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախյան հարցում կարմիր գիծը անվտանգությունը չէ, կարմիր գիծը ինքնորոշման իրավունքն է. նախկին վարչապետի խորհուրդը ներկա վարչապետին

Արցախյան հարցում կարմիր գիծը անվտանգությունը չէ, կարմիր գիծը ինքնորոշման իրավունքն է. նախկին վարչապետի խորհուրդը ներկա վարչապետին

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր գրառմամբ ՀՀ ԱԳՆ ղեկավարին և վարչապետին խորհուրդ է տվել նահանջի կարմիր գիծը առաջ բերել, նշելով, որ կարմիր գիծը անվտանգությունը չէ, կարմիր գիծը ինքնորոշման իրավունքն է:

Դարբինյանը, մասնավորապես, նշել է․

«Բոլոր նրանց, ով Արցախը մարզ է համարում և կոչ է անում անհապաղ միավորման՝ հորդորում եմ շրջահայաց և մի փոքր ավելի խելոք լինել. չինացիները հինգ տարբեր մոդել ունեն, որոնցից երեքը՝ ճանաչված պետություններ, թուրքերը՝ երկու, արաբները՝ էլ չհաշվեմ: Երկու պետության գոյությունը ազգային Արժեք է, իսկ արտգործնախարարին և Փաշինյանին խորհուրդ կտայի նահանջի կարմիր գիծը առաջ բերել. մեր կարմիր գիծը անվտանգությունը չէ, մեր կարմիր գիծը ինքնորոշման իրավունքն է: Չսխալվեք: Հզորները կարող են գայթակղվել և միասնաբար անվտանգություն երաշխավորել, մերժելը դժվար կլինի»:

Նշենք, որ նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակի առկայության մասին, ընդգծել է, որ «փուլային» կամ «փաթեթային» տերմինի ընտրության հարցում առանցքային է պատասխանատվության հավասարակշռվածության հարցը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա բնութագրում կողմերի հանդիպումները ՝ բանակցություններ, թե կոնսուլտացիա, Մինացականյանը նշել է, որ դրանք որակում է որպես «բանակցություններ», քանի որ կողմերը ներգրավված են այդ գործընթացում եւ ներկայացնում են իրենց դիրքորոշումը:

 

  • Կիսվել: