երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Էական չէ փուլային, թե փաթեթային տարբերակ, եթե հաջողվի պահպանել պատասխանատվության հավասարակշռությունը. նախարար

Էական չէ փուլային, թե փաթեթային տարբերակ, եթե հաջողվի պահպանել պատասխանատվության հավասարակշռությունը. նախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակի առկայության մասին, ընդգծել է, որ «փուլային» կամ «փաթեթային» տերմինի ընտրության հարցում առանցքային է պատասխանատվության հավասարակշռվածության հարցը:

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է լինել այնպիսի փուլային լուծում, որտեղ փոխադարձ փոխզիջումների, պատասխանատվության հարաբերակցությունը խախտվում է, ապա դա բացառվում է։ Եթե ինչ-որ մեկը գնա դրան, նա իր դիրքերը կխաթարի բանակցություններում, ինչպես նաև հակամարտության կարգավորման ողջ գործընթացում։ Մենք պետք է ձեւակերպենք այնպիսի փաթեթային տարբերակ, որում պահպանվում է պատասխանատվության հավասարակշռությունը։ Ի վերջո, կարևոր չէ փուլային, թե փաթեթային տարբերակ է, կարևորն այն է, որ այս տարբերակում պահպանվի փոխհադարձ պատասխանատվության հավասարակշռությունը», - հայտարարեց նախարարը ՝ հիշեցնելով իր գործընկերներից մեկի խոսքերը՝ եթե փուլային տարբերակ` ապա առաջին հերթին պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա բնութագրում կողմերի հանդիպումները ՝ բանակցություններ, թե կոնսուլտացիա, Մինացականյանն ասաց, որ դրանք որակում է որպես «բանակցություններ», քանի որ կողմերը ներգրավված են այդ գործընթացում եւ ներկայացնում են իրենց դիրքորոշումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: