շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նախատեսվում է պետության կողմից տրամադրել ուսման վարձավճարի փոխհատուցում երկրորդ կիսամյակի համար

Նախատեսվում է պետության կողմից տրամադրել ուսման վարձավճարի փոխհատուցում երկրորդ կիսամյակի համար

ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ին կայացած նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ պատերազմին մասնակից ուսանողներին և պատերազմին մասնակցած անձանց ուսանող երեխաներին աջակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։

Մասնավորապես նախատեսվում է պետության կողմից տրամադրել ուսման վարձավճարի փոխհատուցում երկրորդ կիսամյակի համար։ Ուսանողների աջակցության նախագիծը պաշտոնապես կներկայացվի և կհաստատվի կառավարության առաջիկա նիստերից մեկում։

  • Կիսվել: