Անդրեասյանը վստահեցնում է՝ ԼՂ-ից տեղահանվածների ուսման վարձի փոխհատուցման քաղաքականությունը կշարունակվի
Վերջին շրջանում մեզ հաճախ են դիմում Ղարաբաղից տեղահանված ընտանիքներ՝ նշելով, որ պետությունը նախորդ տարի ունեցավ որոշում, այն է՝ ուսման վարձի փոխհատուցման համար կրթարթոշակ տրամադրվեց 1-ին կուրս ընդունվածներին: Այս քաղաքականությունը կշարունակվի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Քաղաքականությունը կշարունակվի, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ընդունվել են առաջին կուրս բարձրագույն կրթության մակարդակում (մենք խոսում ենք 240 ուսանողի մասին՝ մեր տվյալներով), և նրանք, ովքեր ընդունվել են ՄԿՈՒ համակարգ (վճարովի ընդունվելու մասին է խոսքը), կստանան կրթաթոշակ ուսման վարձի փոխհատուցման համար»
Անդրեասյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում կլինեն Կառավարության համապատասխան որոշումներ:
«Այսինքն՝ նրանք, ովքեր արդեն ընդունվել էին և ստանում էին, այս ծրագրի շահառու էին, իսկ նրանք, ովքեր նոր են ընդունվում, նրանց համար պետությունը նույնպես կկիրառի այս քաղաքականությունը նույն պայմաններով»,-նշեց նախարարը:


