ԱՀ որոշ սոցիալական խմբերի ընթացիկ տարվա ուսման վարձի պարտքերը կփոխհատուցվեն
ԱՀ կառավարության կողմից իրականացվելու է միայն առկա համակարգում սովորող 2020/2021 ուսումնական տարվա ԱՀ և ՀՀ միջին և բարձրագույն ուսումանական հաստատությունների տեղահանված, ինչպես նաև ԱՀ ուսհաստատությունների մարտական գործողությունների մասնակից սովորողների, մարտական գործողություններին մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի պարտքերի փոխհատուցումները։
Այս մասին տեղեկացրեցին ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։