հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախարարը՝ սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականության մասին

Նախարարը՝ սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականության մասին

Սննդի արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի հավանականությունը մոտ է զրոյի, և ես վարակի աճի տեմպերը չեմ պայմանավորում դրանով: Սա կոնսենսուսային կարծիք է համաշխարհային հանրային առողջության մասնագետների ու համաճարակաբանների մոտ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի սննդի արտադրամասերում կորոնավիրուսով վարակման դեպքեր եղել են ու շարունակվում են:

«Մենք ամեն կոնկրետ արտադրամասում իրականացնում ենք միջոցառումներ՝ շփման շրջանակը պարզելու և մեկուսացնելու համար»,- հավաստիացրեց նախարարը:

  • Կիսվել: