ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում․ Իվետա Տոնոյան

Նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Նա ֆեյսբուքում գրել է․

«Բացառիկ ցինիզմ է պետք սեփական ապիկարության ու անտաղանդության պատճառով մարդկանց ողբերգության հասցնելուց հետո ֆեյսբուքում մառազմատիկ ստատուսներ շաղ տալու համար...

Առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, կորոնավիրուսի հիվանդացության ու մահերի ցուցանիշները արդեն անկառավարելի տեմպեր են արձանագրում, մահացածների դիակները շփոթում ու ուրիշ ընտանիքների են տալիս, իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում... Ինչպես ասում են` no comment»։

  • Կիսվել: