ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախագահը Կանադայի օրվա առթիվ շնորհավորել է երկրի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին

Նախագահը Կանադայի օրվա առթիվ շնորհավորել է երկրի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին:

Նախագահը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է փոխանցել Կանադայի բարեկամ ժողովրդին:

«Ավելի քան քառորդ դար է, ինչ Հայաստանի և Կանադայի միջև ընթանում է ամուր և ակտիվ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Մեր երկրները շարունակում են արդյունավետ և հաջող փոխգործակցությունը միջազգային տարբեր հարթակների շրջանակում, ինչպես, օրինակ, ՄԱԿ-ը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը:

Մեծագույն գնահատանքով եմ նշում, որ կանադահայ համայնքը կարևոր դերակատարում ունի Կանադայի հետ մեր կապերի խթանման և խորացման գործում: Նրա ամենօրյա ջանքերի շնորհիվ մեր երկրները և ժողովուրդները շարունակում են վայելել բարեկամական հարաբերությունները»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:

  • Կիսվել: