ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Մեր երկրների արձանագրած ձեռքբերումները խարսխված են հարգանքի վրա․ Խաչատուրյանը՝ Ճապոնիայի կայսերը

Մեր երկրների արձանագրած ձեռքբերումները խարսխված են հարգանքի վրա․ Խաչատուրյանը՝ Ճապոնիայի կայսերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերը:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և խորացումը:

Համոզված եմ, որ անցած տարիների ընթացքում մեր երկրների միջև արձանագրված ձեռքբերումները և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններն ամուր հիմք են համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման համար՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ և կայսերական ընտանիքին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

  • Կիսվել: