ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախագահ Հարությունյանը հանդիպել է 44֊օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին

Նախագահ Հարությունյանը հանդիպել է 44֊օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 22-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների, հարազատների հետ։

Արայիկ Հարությունյանը պատասխանել է ներկաների բարձրացրած հարցերին, հավաստիացրել, որ արվում է ամեն ինչ անհետ կորածների ճակատարգերը պարզելու, գերիներին վերադարձնելու համար։

Հանդիպման վերջում նախագահը նման ձևաչափով առաջիկայում ևս հանդիպում ունենալու պատրաստակամություն է հայտնել։ Հանդիպմանը մասնակցել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։

  • Կիսվել: