ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին ստորագրել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը:
 

  • Կիսվել: