ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նաիրա Զոհրաբյանը ռուս  գործընկերներին է փոխանցել ռազմագերիների եւ գերի ընկած քաղաքացիական անձանց Եվրոպական դատարան ուղարկված ցուցակները

Նաիրա Զոհրաբյանը ռուս  գործընկերներին է փոխանցել ռազմագերիների եւ գերի ընկած քաղաքացիական անձանց Եվրոպական դատարան ուղարկված ցուցակները

Ռուսաստանի Պետական Դումայում եւ ՌԴ Դաշնությունների խորհրդում այս օրերին «Եդինայա Ռոսիայի» եւ ՌԴ կոմունիստական կուսակցության խորհրդարանական ղեկավար կազմերի հետ քննարկումների  հիմնական թեման Արցախն է՝ հետպատերազմյան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ռազմագերիների՝ առանց որեւէ նախապայմանի վերադարձնելու հարցը, անհետ կորածների խնդիրը։

ԲՀԿ-ակա պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ռուս  գործընկերներին է փոխանցել ռազմագերիների եւ գերի ընկած քաղաքացիական անձանց այն ցուցակները, որը ուղարկվել է նաեւ Եվրոպական դատարան, եւ  վստահ եմ, որ կարվի առավելագույնը գերիների վերադարձի համար։

«Բնականաբար, ներկայացրել եմ  նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու այս իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ճանապարհները»,- հայտնու է Զոհրաբյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: