կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարող էին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ինչը չեն անում․ Նաիրա Զոհրաբյան․ «Իրավունք»

Կարող էին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ինչը չեն անում․ Նաիրա Զոհրաբյան․ «Իրավունք»

«Իրավունք» օրաթերթը գրում է․ «Անդրադառնալով Բերձորի միջանցքի ապաշրջափակման թեմայով ՄԱԿ-ում տեղի ունեցած քննարկմանը` «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ցիտեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի խոսքը, որն, ըստ էության, ամփոփելով բոլորի ելույթները` հայտարարել է, որ ՄԱԿ-ը ներկա չէ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Բերձորի միջանցքի տարածքում, ուստի` ի վիճակի չէ հաստատել կողմերի պնդումները եւ մեղադրանքները:

— Այսինքն` ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշում է` Հայաստանը մի բան է ասում, Ադրբեջանը` ուրիշ բան, մենք չենք կարող հաստատել, թե կողմերից, որ մեկի պնդումն է ճիշտ: Ուստի, պետք է շա- րունակել դիվանագիտական խողովակով հարցը լուծել: Հասցեական քննադատությունից հետո` նրանք կարող էին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ինչը չեն անում եւ բավարարվում են ընդամենը հերթական Ավարայրով, հերթական բարոյական հաղթանակով: Իսկ մեր ԱԳՆ-ն էլ հերթական անգամ շնորհակալական ուղերձ է հղում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: