չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նաիրա Զոհրաբյանը ոստիկանների կողմից գործադրված բռնության կադրերը ուղարկել է միջազգային իրավապաշտպաններին

Նաիրա Զոհրաբյանը ոստիկանների կողմից գործադրված բռնության կադրերը ուղարկել է միջազգային իրավապաշտպաններին

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ոստիկանների կողմից գործադրված բռնության կադրերը ուղարկել է միջազգային իրավապաշտպաններին. «Դրանք իրականացվում են Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ»,-այսօր՝ մայիսի 10-ին, «Դիմադրության շարժման» երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Անդրադառնալով Գյումրիում՝ տարեցների նկատմամբ բռնության միջադեպին Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ցանկացած բռնություն անկախ քաղաքական հայացքներից դատապարտելի է. «Այսօր առավոտյան ապօրինաբար, կարելի է ասել տանից առևանգվել է ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը նշելով, որ նրան տարել են Գյումրի և վստահեցրեց,որ ինքը նայել է բոլոր կադրերը և այնտեղ չի եղել Գենրիխ Դանիելյանը։

Քաղաքական գործչի խոսքով՝ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի ջարդել այս շարժումը՝ միևնույն է չի ստացվելու։ Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է, թե ինչպես էր նա «բղավում, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է»։

Նաիրա Զոհրաբյանը,  դիմելով ԵՄ դեսպան Անրեա Վիկտորինին և ԱՄՆ դեսպանին,  նշեց, որ հանրահավաքից, ընդդիմության երթից որևէ նկար լայքելու համար մարդկանց հեռացել են աշխատանքից։

  • Կիսվել: