երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրեց ուղիղ եթերում բանավեճի

Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրեց ուղիղ եթերում բանավեճի

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ես ասում եմ՝ այո, Նիկոլ, եթե դու հոկտեմբերի 19-ին ընդունեիր ՌԴ նախագահի առաջարկը եւ պատերազմը կանգներ, Շուշին  մնար հայկական վերահսկողության տակ, ես գրում եւ ստորագրում եմ, որ մեկ ադրբեջանցի անգամ Շուշի չէր վերադառնալու: Եթե հիմա Արցախի նխագահը հայտարարի՝ տալիս եմ անվտանգության բացառիկ երաշխիքներ, թող ադրբեջանցիները վերադառնան Ստեփանակերտ, մի ադրբեջանցի չի վերադառնա:

Նախ, Շուշիի ամբողջ բնակֆոնդը զբաղված է եւ անգամ տեխնիկապես դա հնարավոր չէր լինելու: Ալիեւը գրավյալ տարածքներում այնպիսի սոցւիալական փաթեթներ է խոստանում, որ գնան վերաբնակեցվեն Շուիշիում, հադրութում, Քելբաջրում, բայց չեն գնում: Նույն տրամաբանությամբ, Խոջալուն՝ Իվանյանը, որը 99 տոկոսով բնակեցված է եղել ադրբեջանցիներով, հիմա հայկական վերահսկողության տակ է: Բա ինչի՞ մի ադրբեջանցի չի գնում: Նույնկերպ ոչ մի հայ չի վերադառնա Սումգայիթ, Բաքու, Մարաղա»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

  • Կիսվել: