երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Մյունխենում Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին այս պահին տեղեկություն չկա

Մյունխենում Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին այս պահին տեղեկություն չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զուգահեռ Մյունխենում անվտանգության համաժողովին է մասնակցում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Կառավարության լրատվության ծառայությունից հայտնեցին որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա:

Նշենք, որ Փաշինյանի հետ միասին Մյունխեն են մեկնել նաև նրա տիկին Աննա Հակոբյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու այլ պաշտոնատար անձինք։ Փաշինյանի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում չի ծրագրվում, սակայն կան պլանավորված բազմաթիվ երկկողմ հանդիպումներ։

 

  • Կիսվել: