ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Մոտ ապագայում «3+3» ձևաչափով հանդիպումներ են լինելու». Ալիև

«Մոտ ապագայում «3+3» ձևաչափով հանդիպումներ են լինելու». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ 
 
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևն այս մասին ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշիի հետ հանդիպման ժամանակ:
 
Նա նաև նշել է, որ «3+3» համագործակցության ձևաչափի հանդիպումն իրենք են նախաձեռնել:

  • Կիսվել: