չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ

Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ

Հուլիսի 9–ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ` նրա պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Տանյա Ռադոչային Հայաստանում ծավալած գործունեության համար` մաղթելով նրան հաջողություններ իր հետագա աշխատանքում։

ԱԳ Նախարարը բարձր գնահատեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ցուցաբերվող հետևողական աջակցությունը արտակարգ դրության ժամանակ՝ պայմանավորված COVID-19 համավարակի տարածման հետ:

 

  • Կիսվել: