կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Մնացականյանն ու ՌԴ ԱԽ քարտուղարը հանդիպման ժամանակ ընդգծել են, որ ԼՂ համակարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Մնացականյանն ու ՌԴ ԱԽ քարտուղարը հանդիպման ժամանակ ընդգծել են, որ ԼՂ համակարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 13-ին հանդիպեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Հանդիպման ընթացքում շոշափվեցին տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հասցեագրման և այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցեր:

Նախարար Մնացականյանը զրուցակցին հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները՝ ընդգծելով կրակի դադարեցման ռեժիմի լիարժեք հաստատման և դրա ամրապնդման կարևորությունը: 

Երկուստեք ընդգծվեց, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

  • Կիսվել: