չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Միրզոյանը պետք է ասի՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, Շուշին ու Հադրութը օկուպացված են. Մամիջանյան

Միրզոյանը պետք է ասի՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, Շուշին ու Հադրութը օկուպացված են. Մամիջանյան

Թե այստեղ նստած թշնամին, թե սահմանից այն կողմ գտնվող թշնամին պետք է հասկանա, որ մի խունտայի քիրվայությունը, դրական ազդակներ տեսնելը այն փաստում, որ մեր եղբայրներին են սպանում, որ Հայաստանի հետ վերջնագրերով չեն խոսում: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական կառույցների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ կառավարության շենքի առջև հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիայում արած հայտարարությանը, թե Հայաստանի ժողովուրդը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, Մամիջանյանն ասաց. «Արարատ Միզրոյանի ներկայացրածը սուտ է: Ըստ ամենահեղինակավոր հարցումների 5-10 տոկոսն  ՀՀ քաղաքացիների համարում, որ Թուրքիան այն երկրներից է, որի հետ արժե բարելավել հարաբերությունները: Երկրորդ, ինքը պնդում էր, որ 10-ամյակում ինքը միակ բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելել է Թուրքիա: 2014-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը եւ փոխանցել է նամակ-հրվեր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար»:

Նա տեղեկացրեց, որ երկուշաբթի նախատեսված են իրենց կողմից նախաձեռնված լսումները, որոնք կպարտադրեն նոր օրինագծով ԱԳ նախարարին եւ վարչապետին անդադար գրավոր հաշվետվություն ներկայացնել ԱԺ-ին եւ անհրաժեշտության դեպքում բեփրման ենթարկվել ԱԺ եւ ներկայացնել, թե ինչ վիճակում է բանակցային գործընթացը:

Հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում փողոցային պայքարը, նորից վրաննե՞ր են խփելու փողոցում, նա պատասխանեց. «Ամեն ինչ, որ կպահանջվի, պետք լինի օրերով, պետք լինի ամիսներով»:

«Արարատ Միրզոյանը երկու հարցի պետք է պատասխանի. Առաջին, հրապարակային ասի՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Երկրորդ, պարտավոր է հնչեցնել, որ մեր երկրի արտաքին քաղաքականության ծիրը կառուցված է նրա վրա, որ Շուշին, Հադրութը, Մարտակերտի, Մարտունու եւ բոլոր այն մեր հայրենիքի հատվածները, որոնք այս պահին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ,  օկուպացված են»:

  • Կիսվել: