երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Միրզոյանը Լեհաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Բաքվի քաղաքականության անթույլատրելիությունը

Միրզոյանը Լեհաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Բաքվի քաղաքականության անթույլատրելիությունը

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտնագության և կայունության հարցերը: Անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիային՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի քաղաքականության անթույլատրելիությունը։ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունների և հումանիտար աղետի կանխման համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների արդյունավետ և հստակ քայլերի հրատապությունը։ 

Հանդիպման օրակարգում էին նաև հայ-լեհական երկկողմ օրակարգին, ինչպես մաև` ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերը։

  • Կիսվել: