կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Հայտնում  է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար շրջափակումը, ընդգծեցին միջազգային գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների կարևորությունը։

Ընդգծվել է տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ օրակարգին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: