ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Միրզոյանը ցավակցել է Բրյուսելում Շվեդիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ

Միրզոյանը ցավակցել է Բրյուսելում Շվեդիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բելգիայում Շվեդիայի քաղաքացիների սպանության կապակցությամբ:

«Վշտացած եմ այն լուրից, որ Բրյուսելում սպանվել են Շվեդիայի երկու քաղաքացիներ, իսկ երրորդ անձը ծանր վիրավորվել է», - գրել է Միրզոյանը X սոցցանցում:

Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

Հիշեցնենք` նարնջագույն բաճկոնակով մի տղամարդ երեկ մոտեցել է Բրյուսելի կենտրոնում գտնվող շենքերից մեկին և «Ալլահ Աքբար» բղավելով կրակել Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի համազգեստով մարդկանց վրա:

Մահացել են Շվեդիայի երկու քաղաքացիներ, ևս մեկ մարդ վիրավորվել է: Զոհերը շվեդներ են, որոնք Բրյուսել են մեկնել Շվեդիա-Բելգիա խաղին ներկա գտնվելու համար: Ավելի ուշ հարձակվողը տեսագրություն է տարածել, որում հայտարարել է, թե պատկանում է «Իսլամական պետություն» խմբավորմանը (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն):

Բելգիայի Սխարբեկ կոմունայում ոստիկանությունը վնասազերծել է մի մարդու, որը կասկածվում է Բրյուսելում տեղի ունեցած զինված հարձակման մեջ։ Նա կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և մահացել այնտեղ:

 

  • Կիսվել: