Միրզոյանն ու Բայրամովը զրուցել են «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում. Աբդոլլահիան
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը զրուցել են Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարեկամության ճանապարհին արված քայլերից մեկն է։
Հանդիպման շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները զրուցելու հնարավորություն են ունեցել։ Այս հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը»:



