հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միքայել Մինասյանը չի սատարելու որևէ ուժի՝ լինի իշխանամետ, թե ընդդիմադիր

Միքայել Մինասյանը չի սատարելու որևէ ուժի՝ լինի իշխանամետ, թե ընդդիմադիր

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ՛՛Արմնյուզ՛՛ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ սպասվող ընտրությունների նախաշեմին չի սատարելու որևէ ուժի՝ լինի դա իշխանամետ, թե իրապես ընդդիմադիր:

Դիտարկմանը, թե Միքայել Մինասյանը բազմիցս խոսել է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին, և հարցին՝ կարո՞ղ են ընտրություններն այդ առիթը լինել, Մինասյանը պատասխանել է. ՛՛Ես հայտարարում եմ պաշտոնապես, որ ես երբեք այս ընտրությունների նախաշեմին չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի դա իշխանամետ, իսկ դրանք շատ են, միայն ՛՛Իմ քայլը՛՛ չի, Նիկոլ Փաշինյանը իշխանամետ ընդդիմադիրների բանակ ունի, լինի՝ իրապես ընդդիմադիր:

Իմ ոչ մի ընկեր, համախոհ չի լինելու ոչ ոքի ցուցակում, եթե նա ինչ-որ մեկի ցուցակում է, ապա նա ոչ իմ ընկերն է, բառի լայն իմաստով, ոչ իմ համախոհը: Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա ես դա անելու եմ իմ դեմքով, իմ ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց համար ես կրելու եմ ուղիղ պատասխանատվություն, և այո, ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից:

Բացի որ հեռացնելու եմ, պատժելու եմ Նիկոլ Փաշինյանին, և ապացուցելու եմ աշխարհին, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի թշնամին է, դավաճան ու մարդասպան: Երկրորդը, ընտրությունները հնարավորություն են բոլորիս համար ցույց տալու, թե ով ով է՛՛:

Նա նաև հավելել է, թե պետք չէ այս ընտրություններին վերաբերվել որպես վերջին ճշմարտության, ընտրությունների ավարտից հետո սկսվելու է նոր կյանք, որն իր կարծիքով, լինելու է մի քիչ ավելի վատը, քան նախորդ օրը, որովհետև մարդիկ իրենց հույզերն ու հույսերը դնելու են ընտրությունների մեջ ու ոչինչ չի փոխվելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ բանտում՝ դա պարտություն է բոլորի համար:

՛՛Իմ կյանքի նպատակը չէ Նիկոլ Փաշինյանին մտցնել բանտ, իմ կյանքի նպատակն է Հայաստանը փրկել՛՛,-ասել է Մինասյանը:

  • Կիսվել: