ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մինչ այս պահը Բեյրութում հաստատված թվերը՝ 76 զոհ և 4034 վիրավոր․ պատգամավոր

Մինչ այս պահը Բեյրութում հաստատված թվերը՝ 76 զոհ և 4034 վիրավոր․ պատգամավոր

Մինչ այս պահը Բեյրութում հաստատված թվերը՝ 76 զոհ և 4034 վիրավոր։ Այս մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Կապ հաստատեցի իմ լիբաբանացի ընկերներիս հետ։ Մինչ այս պահը Բեյրութում հաստատված թվերը՝ 76 զոհ և 4034 վիրավոր։ Բավականին շատ վնասվել է հայաբնակ Բուրջ Համուդ շրջանը, իրականում շատ ծանր է իրավիճակը։ Համոզված եմ, որ մենք բացի լոկ ցավակցական հեռագրեր ուղարկելուց նաև պարտավոր ենք մեր հայրենակիցների համար անել ամեն ինչ՝ սկսած հայրենադարձության հրատապ միջոցներից, վերջացրած հարկ եղած դեպքում նաև Հայաստան վիրավորներ տեղափոխելուց։ Միանշանակ եղբայրական Լիբանանի ժողովուրդը, պետք է մեզանից ստանա ամեն հնարհավոր աջակցություն։

Հ.Գ. Չնայած, որ պայթյունի պատճառները ուսումնասիրվում են, սակայն արդեն կան հիմնավոր կասկածներ առ այն, որ պայթյունը տեխնոգեն բնույթ էր կրում։ Օրինակ ամերիկյան և ռուսական բարձրաստիճան ռազմական մասնագետներ, արդեն զգուշորեն արտահայտվում են, որ այսպիսի պայթուն հնարհավոր է իրականացնել բացառապես հատուկ միջամտությամբ։ Ինչևիցէ, ստեղծված իրավիճակը բացասական առումով էականորեն ազդում է տարածաշրջանային՝ առանց այն էլ բավականին բարդ իրավիճակի վրա։ Հ.Գ.Գ. Նաև շատ կարևոր մի պահ՝ Լիբանանի էքապորտ֊իմպորտի 78 տոկոսը իրականանում էր ոչնչացված նավահանգստի միջոցով, այս ամենից հետո դա անհնարին է դառնալու՝ բավականին երկար ճամանակ։ Հետևությունները թողնում եմ ձեզ»։

  • Կիսվել: