կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բրյուսելի որոշումը Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ ունի հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ․ Միխայիլ Գալուզին–Տոյվո Կլաար հեռախոսազրույց է տեղի ունեցել

Բրյուսելի որոշումը Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ ունի հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ․ Միխայիլ Գալուզին–Տոյվո Կլաար հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը փետրվարի 21-ին ԵՄ նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման:

«Գալուզինը նշել է, որ Բրյուսելի որոշումը Հայաստանում, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ունի հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը», - նշում է ՌԴ արտաքին գերատեսչությունը:

  • Կիսվել: