երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Միջազգային ուշադրության թուլացումը Հարավային Կովկասից պարունակում է անվտանգության ռիսկեր. Փաշինյան

Միջազգային ուշադրության թուլացումը Հարավային Կովկասից պարունակում է անվտանգության ռիսկեր. Փաշինյան

Միջազգային ուշադրության թուլացումը Հարավային Կովկասից պարունակում է անվտանգության ռիսկեր։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, մասնավորապես, նշել է. ՛՛Միջազգային հանրության ուշադրությունը, հասկանալի պատճառներով, կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ Այդ ընթացքում Հարավային Կովկասի համար կարող են նոր ռիսկեր առաջանալ, դա պետք է հաշվի առնել՛՛:

Բացի այդ՝ Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումներ և օրենքի գերակայության ամրապնդում է իրականացնում երկրում ՝ ակնկալելով, որ դրանք կնպաստեն կայունության ամրապնդմանը։

  • Կիսվել: