կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Միջազգային հանրությունը և Հայաստանը պետք է ամեն ինչ անեն վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը. Միրզոյան

Միջազգային հանրությունը և Հայաստանը պետք է ամեն ինչ անեն վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը. Միրզոյան

ԱԺ քառօրյա նիստի մեկնարկին անդրադարձ կատարվեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիակին։ Մասնավորապես, անկախ օատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ նախագահից հետաքրքրվեց, թե իշխանությունն ինչ քայլեր է ձեռնարկում՝ հիշատակելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Մոսկվա։

Արարատ Միրզոյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը՝ ինչպես այս դժվար հարցում, այնպես էլ մյուս հարցերում, գործում է իր հնարավորությունների և ուժերի ողջ ծավալով և նույնիսկ ծավալից անդին:

«Մեր պատվիրակությունները չափազանց ակտիվ են այս հարցում: Գործադրվում են բոլոր ջանքերը միջազգային հանրության ուշադրությունն այս հարցի վրա սևեռելու և լուծումներ գտնելու ուղղությամբ: Դրանք արտահայտվում են հայտարարությունների և բանաձևերի տեսքով:

Իմ հանդիպմանը ռուս գործընկերոջս՝ Վյաչեսլավ Վոլոդինի հետ, նույնպես քննարկվել է հարցը: Հայաստանն ունի միջազգային պայմանագրեր՝ երկկողմ, բազմակողմ, և չեմ կարծում, որ մեր դաշնակից պետությունները չեն կատարելու իրենց պարտավորությունները: ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ մեր երկխոսությունը շարունակվում է: Կարծում եմ՝ պետք է լավատես լինել: 

Քննարկումները շարունակվում են բոլոր դաշնակից երկրների հետ, միջազգային հանրությունը և ՀՀ-ն պետք է ամեն ինչ անեն րոպե առաջ այս իրավիճակը հանգուցալուծելու և վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը: Միշտ չէ, որ այսպիսի բարդ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ, և երբեմն երկարատև աշխատանքն ավելի արդյունավետ է»,- նշեց Միրզոյանը:  

  • Կիսվել: